Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն համալրվել է ավստրալացի ֆուտբոլիստով

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն համալրվել է ավստրալացի ֆուտբոլիստով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբը ներկայացրել է հերթական նորեկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թիմին է միացել 21-ամյա ավստրալացի կիսապաշտպան Լայամ Ռոուզը:

Չնայած իր երիտասարդ տարիքին, Լայամը հասցրել է հանդես գալ ավստրալական Ա-լիգայի առաջնության 70-ից ավելի խաղերում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ավստրալական «Central Coast Mariners»-ի կազմում: Հանդես է եկել Ավստրալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, եղել է երիտասարդական հավաքականի ավագը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում