Սուրեն Պապիկյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական հաստատության հեղինակային կրթական ծրագրերին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրակրթության կազմակերպման հարցում կրթահամալիրի ներգրավվածությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը շրջայցը սկսել է կրթահամալիրի նախակրթարաններից, ծանոթացել դպրոց-պարտեզների ուսումնական լողավազաններում և ձիարշավարանում երեխաների մարմնակրթական ուսուցման կազմակերպմանը։ Այնուհետև այցելել է միջին և ավագ դպրոցների մասնաշենքեր, շրջել դասասենյակներով, մարմնամարզության, սպորտի և արվեստի ուսուցման լսարաններով, եղել ընթերցասրահներում ու լաբորատորիաներում։

Շրջայցի ճանապարհին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ուսումնական հաստատության հանրակրթական ծրագրերը և նրա ուշադրությունը հրավիրել հանրակրթական գյուղական դպրոցի մոդելի միջոցով ուսումնական հաստատության և բնակավայրի միջև ֆիզիկական անջրպետների վերացման գաղափարի վրա։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է վարչական շրջանի կրթամշակութային կյանքի զարգացմանը խթանող նման թափանցիկ և բաց կրթական հաստատություների գործունեությունը և ընգծել, որ նման ձևաչափի կիրառումը բազմաբնակավայր համայնքներում կարող է արդյունավետ լուծում հանդիսանալ այն բնակավայրերի համար, որոնք ունեն մանկապարտեզներով, մշակութային և սպորտային հաստատություններով ապահովված լինելու խնդիր։

«Տպավորություններս գերազանցեցին սպասելիքներս։ Ստեղծված միջավայրը կարող է իրապես նպաստել բարձր մակարդակի ուսումնառության կազմակերպմանը, որի շնորհիվ այստեղ ուսանող երեխաների մոտ կզարգանան ազատ, անկաշկանդ ու պատասխանատու քաղաքացու հատկանիշներ, ինչը շատ կարևոր եմ համարում մեր հասարակության համար»,- ասել է նախարարը՝ իր տպավորությունները կիսելով կրթահամալիրի սաներից մեկի հետ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով