«Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է ներկայացնեն իրենց գործադիրի կազմը». Խոսրով Հարությունյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ապագա կառավարության կազմը։ Այսպիսի առաջարկով հուլիսի 24-ին ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հանդես եկավ ՀՀԿ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը։

«Ցանկացած կուսակցություն ընտրությունների գնալիս ներկայանում է հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականով, խոստումներ է տալիս։ Հանրությունն այս կամ այն կուսակցության նկատմամբ վստահությունից ելնելով քվե է տալիս։ Այն կառույցը, որը պետք է արդարացնի հասարակությանը տված խոստումները, մեր սահմանադրությամբ կառավարությունն է, և նրանք պետք է հրապարակեն այն կազմը, որը պետք է լինի կառավարությունում ու արդարացնի այդ խոստումները»,- նշեց Խոսրով Հարությունյանը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ այս պարագայում ԶԼՄ-ները կկարողանան քաղաքական ուժերի միջև կազմակերպել արդյունավետ բանավեճեր, իսկ մեծամասնություն ստացած ուժի կողմից այս եղանակով ձևավորված կառավարությունը կարելի է համարել ընտրված։

«ԶԼՄ-ները հնարավորություն կունենան կազմակերպել առարկայական բանավեճեր տարբեր ուժերի նույն ոլորտի նախարարների միջև։ Արդյունքում հանրությունը հնարավորություն է ստանալու՝ լսելով այդ ոլորտի ապագա ներկայացուցչին, հասկանալու, թե որքանով կարող են լուծվել իր խնդիրները։ Մյուս կողմից՝ այդ անձինք են պարտավորություններ ստանձնում, իսկ այս կառավարությունը դե ֆակտո դառնում է ընտրված, որովհետև ընտրողը ձայն տալիս արդեն նախօրոք իմանում է, թե այդ ուժի հաջողության հասնելու դեպքում ով է լինելու ապագա վարչապետը, նախարարը և այլն»,- ասաց Հարությունյանը։

Այս առաջարկը պարտադիր չի լինելու։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են իրենց ստվերային կառավարությունը չներկայացնել ու բանավեճերին չմասնակցել, սակայն Հարությունյանի խոսքով՝ այս պարագայում այդ քաղաքական ուժի նկատմամբ հանրության վստահությունն այնքան էլ մեծ չի լինի։ ՀՀԿ ներկայացուցչի առաջարկը չի հակասում նաև կոալիցիոն կառավարություն ձևավորելու խնդրին։ Այս դեպքում արդեն քաղաքական ուժերն իրենք կորոշեն, թե ով կլինի տվյալ ոլորտի նախարարը։

«Կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում պետք է հաշվի առնել, թե որ ոլորտում այդ կուսակցության ներկայացուցիչը կկարողանա բավարարել հանրության սպասելիքները։ Այս առաջարկը կբարձրացնի նախընտրական պայքարի որակը»,- նշեց Խոսրով Հարությունյանը։

ՀՀԿ ներկայացուցչի խոսքով՝ ինքն այս առաջարկը ներկայացրել է դեռևս 2001 թվականին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան