Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի հետ ծաղրանկարը
1 րոպեի ընթերցում
![Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի հետ ծաղրանկարը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/941583.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը: Վերջինիս հեղինակը նկարիչ Սևադա Ղազարյանն է: Հրապարակելով նկարը՝ երաժիշտը կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ նոր Հայաստանը, և շնորհակալություն Սևադային՝ ընտիր ծաղրանկարի համար»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծաղրանկարում պատկերված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական դրոշի գույներով փողկապով, և հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ «Դուխով» գրությամբ վերնաշապիկով, ովքեր միասին թթի օղի են խմում: