Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1200 սկաուտ քայլերթով անցան Երևանի փողոցներով։ 11-րդ Համասկաուտական բանակումի մասնակիցները հուլիսի 21-ին Ազատության հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։ Քայլերթի նպատակը ողջ աշխարհին ցույց տալն էր, որ հայ երիտասարդները կարող են միավորվել հայրենիքում մեկ գաղափարի շուրջ։ Սկաուտներին ողջունելու էր եկել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«2 օր առաջ ես Բյուրականում էի և ծանոթացա հարյուրավոր ՀՄԸՄ-ականների հետ։ Մեծագույն հպարտություն էի զգում յուրաքանչյուրի հետ շփվելիս՝ տեսնելով այդ լուսավոր դեմքերը։ Դուք, ապրելով Հայաստանից դուրս, բարձր պահելով ձեր հայկականությունը, բարձր եք պահում հայի ու Հայաստանի հեղինակությունը»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում։ Ամերիկահայ Զարեհ Շահինյանը Հայաստան է եկել վերջին ներքաղաքական իրադարձություններից շատ տպավորված։

«Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին հետևել եմ ու վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զարեհը։

Հալեպահայ Լևոն Ավչյանը երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Նախորդ տարվա համեմատ արդեն հասցրել է փոփոխություններ նկատել։

«Շատ մեծ փոփոխություններ կան։ Հիմա մարդիկ ավելի ուրախ են։ Զբոսաշրջիկներն էլ ավելի ուրախ են զբոսնում Երևանում»,- նշեց Լևոնը։

ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված բանակումի մասնակիցները Հանրապետության հրապարակից ուղևորվեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

11-րդ Համասկաուտական բանակումը նվիրված է ՀՄԸՄ-ի 100-ամյակին: Բանակումի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին Բյուրականում և տևելու է մինչև հուլիսի 29-ը: 11-րդ համասկաուտական բանակումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 1200 երիտասարդ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Լիբանանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ