Իր անունից ռուս պրանկերների հեռախոսազրույցը ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանը համարում է քաղաքական բովանդակության ճշտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանն իր անունից ռուս պրանկերների կողմից ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույցները որակում է քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք ինչպես նա վերաբերվում պրանկերների այդ քայլին: «Դրա մեջ բացի հումորից, ես տեսնում եմ քաղաքական բովանադակություն ճշտելու ձգտում: Այդ խոսակցությունների հեղինակները փորձում են ճշտել, թե Եվրամիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին, հուսով եմ ճշտել-վերջացրել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ եվրոպական կողմից տարածված տեղեկատվությանն ի պատասխան խնդրել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել: «Ցավոք մեր գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ տեղեկատվությանը»,-հավելեց պաշտոնյան:

Ռուս պրանկերներ Լեքսուսն (Ալեքսեյ Ստոլյարով) ու Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) զանգահարել ու Նիկոլ Փաշինյանի անունից զրույցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան ԿլոդՅունկերի և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ավելի վաղ Լեսքուսի ու Վովանը նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Հայերեն English Русский

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին