Գունագեղ նկարներն ու հուզառատ բանաստեղծությունները կներկայացվեն «Անուրջներ» ցուցահանդեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայաբնակ նկարչուհի Նելլի Դանիելյանի նկարներն իրենց տեղն են գտել փարիզաբնակ գրող Քնարիկ Մենզիլջյանի «Անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուում: Նկարչուհու ստեղծագործությունների ցուցահանդեսը և գրքի շնորհանդեսը տեղի կունենան հուլիսի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ ամեն տարի հայրենիք է գալիս որևէ հետաքրքիր նախագծով: Նա Նկարիչների միությունում շատ ցուցահանդեսների է մասնակցել, սակայն «Անուրջներ»-ը առանձնահատուկ է, քանի որ անհատական է:

«Ներկայացվելու է ավելի քան վաթսուն աշխատանք՝ գրաֆիկա, գոբելեն, ֆակտուրային բատիկ, բնանկարներ և ֆիտոկոլաժներ»,-ասաց նկարչուհին:

Հայաստանի, Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ, Մոսկվայի ֆիտոկոլաժիստների միջազգային ասոցիացիայի համանախագահ Նելլի Դանիելյանը նաև զբաղվում է մանկավարժությամբ, սակայն խոստովանում է, որ արվեստն է իր ապրելակերպը: «Չեմ կարող չնկարել, նաև սիրում եմ մանկավարժությունը, որը հնարավորություն է տալիս նոր լիցքեր ստանալ և դրանք փոխանցել թղթին»,-ընդգծեց նկարչուհին:

Անդրադառնալով իր ոգեշնչման աղբյուրին՝ Դանիելյանը նշեց, որ ուսումնասիրել է գերմանացի ճարտարապետ-ֆլորիստ Ֆրիդրիխ Ռաֆելի գործերը, ով ամբողջ կյանքում երազել է նկարել, բայց չի ունեցել այդ տաղանդը, ուստի ստեղծել է իր սեփական տեխնիկան՝ ծաղկարվեստը համադրելով գույներով:

Քնարիկ Մենզիլջյանը, ում բանաստեղծություններում իր խոհերն են, անուրջները, երազային մտորումները, ասաց, որ գրում է և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն: «Երկու տարի է, որ աշխատում ենք այս ծրագրի վրա: Դժվար էր նախագիծը կյանքի կոչել, քանի որ ես Փարիզում եմ ապրում, Նելլին՝ Մոսկվայում, իսկ հրատարակչությունը` «Անտարես»-ը, Երևանում է: Նելլիի հետ համացանցի միջոցով ենք ծանոթացել. հավանեցի նրա ստեղծագործությունները, նա սիրեց իմ բանաստեղծությունները, և որոշեցինք նրա նկարների և իմ գործերի հիման վրա գիրք հրատարակել»,-պատմեց գրողը:

Մենզիլջյանը խոստովանեց, որ իրեն ոգևորում են մարդկային հարաբերությունները, սերը, կարոտը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 21-ը: Գիրքն արդեն Երևանի գրախանութներում է:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը