Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը: «Արմենպրես»-ինայս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի եւ հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում