Ես կողմանակից եմ իրավիճակը ճիշտ գնահատելուն․ Միհրան Պողոսյանը՝ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե որոշում լինի արտահերթ ընտրությունների միջոցով Երևանի նոր քաղաքապետ ընտրել, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն իրավիճակը կգնահատի և կհայտնի՝ առաջադրո՞ւմ է թեկնածու, թե՞ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։ «Հանրապետականը ինքը որոշում կկայացնի թեկնածու առաջադրել, թե ոչ։ Ի վերջո՝ այդ հարցը կարգավորված չէ, հնարավոր է ավագանու միջից է քաղաքապետ ընտրվում, դեռ ժամանակ կա քննարկելու այս հարցը։ Երբ լինի ընտրությունների անհրաժեշտությունը, այդ ժամանակ գնահատական կտրվի իրավիճակին ու այդ ժամանակ կորոշվի Հանրապետականը թեկնածու կունենա՞, թե՞ ոչ։ Ես կողմանակից եմ իրավիճակը ճիշտ գնահատելուն ու որոշում կայացնելուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ խոսակցություններ կան արտահերթ ընտրությունների մասին, Միհրան Պողոսյանն ասաց, որ երկու տարբերակ է հնարավոր՝ ավագանու անդամներից ընտրելու, կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով։ «Երբ վերջնական տարբերակը կընդունվի, այդ ժամանակ Հանրապետականն իր ասելիքը կասի։ Ցանկացած փոփոխությունից հետո պետք է իրավիճակը վերլուծել, ցանկացած կուսակցություն գնահատի իր վիճակը ու դրանից ելնելով՝ թեկնածություն առաջադրի, կամ ոչ»,-հավելեց Միհրան Պողոսյանը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան