Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարության նոր աշխատակիցների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել նախարարարության աշխատակազմը հունիս ամսին մրցութային կարգով համալրած աշխատակիցների հետ։ Նախարարի հետ զրույցում քաղծառայողները ներկայացրել են ընթացիկ աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրները, սպասելիքներն ու առաջարկները։ Սուրեն Պապիկյանը ողջունել է նրանց ակտիվ ներգրավվածությունը նախարարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներում և կարևորել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների ներկայացումն ու կիրառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. հունիսին տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվել էր 7 մրցույթ։ Մրցույթներին մասնակցել են 47 դիմորդ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթող։ Մրցույթների արդյունքներով նախարարության համապատասխան ստորաբաժանումներ համալրել են քաղծառայողներ.

Վահե Սարգսյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ,

Անահիտ Գրիգորյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ,

Անուշ Խուդոյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի առաջատար մասնագետ,

Աշոտ Ծորմուտյանը` վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ,

Լուսինե Պապիկյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի առաջատար մասնագետ:

Ներքին աուդիտի բաժնի պետի և գնումների համակարգման և տնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող չի ճանաչվել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով անցակցվող մրցույթների արդյունքները տեղադրվում են նախարարության կայքում։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով