Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ծառուկյան դաշինքի օրենսդրական նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է, որպեսզի աշխատողները, ում հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու առիթով աշխատանքը չշարունակելու պատճառով, իրականում օգտվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի Օրենսգրքով սահմանված երաշխիքներից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները և դրա ընդունումը կարող է հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

«Նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա, հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թանդիլյանը:

Հայերեն

Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել

Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ․ նախատեսվում է հանդիպում Թրամփի հետ

Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում հարվածներից հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը