Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Թանկյանին եւ Կարին Հովհաննիսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը եւ ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլեւ հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:

Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:

Նշելով, որ արվեստը ամենազորավոր եւ ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:

Հայերեն English Русский

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով