Սպորտ

Ռուսաստանի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. Մունդիալ 2018

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. Մունդիալ 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում կարողացավ դրամատիկ պայքարում հաղթանակ տանել և դուրս գալ քառորդ եզրափակիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Արտյոմ Ձյուբան:

Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:

Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չխփվեց:

Քառորդ եզրափակչում Ռուսաստանի ընտրանին կհանդիպի Խորվաթիա-Դանիա մրցավեճի հաղթողին:

1986 թվականից ի վեր Ռուսաստանի ընտրանին Աշխարհի առաջնություններում դուրս չէր եկել խմբային փուլից:

Լուսանկարը՝The Guardian-ից, լուսանկարիչ՝Maxim Shemetov/Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում