Ֆրանսիան քառորդ եզրափակչում է, Արգենտինան գնում է տուն. Մունդիալ-2018

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Արգենտինայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը կառուցողական խաղ էին ցուցադրում, սակայն Ֆրանսիայի հակագրոհներից մեկի ժամանակ Մարկոս Ռոխոն խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված: Այն անվրեպ իրացրեց և «կապույտներին» առաջ մղեց՝ Անտուան Գրիզմանը՝ 1:0:

Ֆրանսիայի ազգային թիմի կազմում առանձնանում էր երիտասարդ հարձակվող Մբապեն, ով կարողանում էր շուտ ազատվել արգենտինացիների պաշտպաններից: Վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում, ավելի ճիշտ փոխանցումներ կատարում էր Արգենտինան, սակայն հաշվի հավասարությունը վերականգնել այդպես էլ չէր հաջողվում: Բայց «ալբիսելեստեն» հասավ նրան, որ թիմերը հանգստի գնացին հավասար՝ 1:1 հաշվով: Հեռահար, դիպուկ, հուժկու հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Անխել դի Մարիան:

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Արգենտինայի հերթական գրոհի ժամանակ Մեսսի հարթածից հետո գնդակի ընթացքը շրջեց և այն դարպասն ուղարկեց Մերկադոն: Բայց Ֆրանսիայից շատ երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Հրաշալի գոլով աչքի ընկավ Պավարը՝ 2:2:

Ֆրանսիան կառուցողական խաղի շնորհիվ 64-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Մբապեն՝3:2: Վերջինս ընդամենը 4 րոպե անց նորից օգտվեց Արգենտինայի պաշտպանության խոցելի օղակից և խփեց Ֆրանսիայի 4-րդ, իսկ իր երկրորդ գոլն այս խաղում: Հանդիպման լրացուցիչ ժամանակում Ագուերոն խփեց Արգենտինայի 3-րդ գոլը:Ի վերջո Ֆրանսիա 4:3 հաշվով հաղթեց Արգենտինային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Ֆրանսիան կխաղա Ուրուգվայ-Պորոտւգալիա զույգի հաղթողի հետ: Այդ հանիպումը կկայանա հուլիսի 6-ին:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն