Սպորտ

Ռոբերտո Կառլոսը ևս կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

Ռոբերտո Կառլոսը ևս կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 8-ին նախատեսված լեգենդների խաղին կմասնակցի նաև բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ լեգենդների խաղին իր մասնակցությունը հաստատել է նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն:

Ռոբերտո Կառլոսը հանդես կգա Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում