Աշխարհի գործող չեմպիոնը լքում է մունդիալը. Գերմանիա-Կորեա` 0:2. F խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի հավաքականը մեկնարկային րոպեներին տիրում էր նախաձեռնության: Սակայն առաջին կեսի ընթացքում գնդակին առավել շատ տիրում էր «բունդեսմեքենան», առավել սուր գրոհում էր Կորեայի հավաքականը: Վերջիններս ավելի մոտ էին հաշիվը բացելուն, քան աշխարհի գործող չեմպիոնները:

Երկրորդ կեսի մեկնարկում Գերմանիան շատ լավ հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն հրաշալի ցատկով իր թիմին փրկեց Կորեայի հավաքականի դարպասապահը: Գերմանիան հիմնականում գրոհում էր, տիրում խաղային իրավիճակին, կատարում ճիշտ փոխանցումներ, սակայն գրոհի վերջնամասում այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չէր ստացվում:Խաղի լրացուցիչ ժամանակում Կորեան առաջ անցան հաշվի մեջ: Կորեայի կազմում աչքի ընկավ Կիմը: Կորեան խփեց նաև երկրորդը գոլը, քանի որ Նոյերը դուրս էր եկել դարպասից` հեռահար փոխանցումից հետո Սոն գոլով եզրափակեց գրոհը: Գերմանիա-Կորեա 0:2:

Գերմանիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից, քանի որ գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն