Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի ու Սենատի անդամների առջև

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի ու Սենատի անդամների առջև

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակեց ԱՄՆ Արևելյան ափին տեղի ունեցած 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ (Պետքարտուղարություն ու Պաշտպանության քարտուղարություն, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակ, և այլն):

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում