Վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանում ՓՄՁ-ները պաշտպանված են լինելու «կուլ գնալուց»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի փոքր ու միջին ձեռնարկատիրության պաշտպանությանը, դրանց զարգացմանը, ոչ թե խոշորների կողմից «կլանմանն» ու «կուլ գնալուն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայով կառավարությունում արդեն սկսվել են քննարկումներ, այս շաբաթվա ընթացքում կանցկացվի աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ՓՄՁ-ներին պաշտպանելու համար։ «Գաղափարներ կան, բանավեճ կա դրանց շուրջ, թե փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության որ մեխանիզմներն են հատապես արդյունավետ, որպեսզի կիրառենք ու ռեալ պայմաններ ստեղծենք ՓՄՁ-ների զարգացման համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կան հետաքրքիր գաղափարներ, որոնցից որոշների հանդեպ ինքն ունի համակրանք, բայց նախընտրեց չբարձրաձայնել դրանց մասին՝ սպասելով փորձագիտական քննարկումների եզրակացությանը։ «Ես ուզում եմ ուշադիր լսել մասնագետներին, փորձագետներին, որոշ գաղափարների նկատմամբ իմ համակրանքն ունեմ, բայց ուզում եմ փորձագիտական տեսակետն իմանալ այդ մասին»,-հավելեց պաշտոնյան։

Վարչապետը նկատեց, որ ներկայում քաղաքացիներն արագ գործողություններ են ակնկալում, ինչի առնչությամբ նա հիշատակեց իրենց բանակցությունները մի շարք տոնավաճառների կառավարիչների հետ, որոնց արդյունքում իջեցվել են տոնավաճառների վարձավճարները։ «Մենք աշխատում ենք նաև մաքսային ու հարկային մարմինների հետ, որ ՓՄՁ-ների համար նորմալ պայմաններ ապահովվեն։ Տեղ-տեղ ստանում ենք դրական ազդակներ, որ բարելավվել է իրավիճակը, բայց ահազանգեր էլ կան, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան լավ չեն անում։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, բոլոր հարցերը հերթով քննարկելու ենք և լուծենք»,-ավելացրեց Փաշինյանը։

Հայերեն

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ