Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։