Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ, նրան մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական բազմադարյա ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգացման նոր փուլ են թևակոխում, և ընդգծել, որ փոխգործակցության ներուժի առավելագույն օգտագործումը բխում է երկու պետությունների շահերից։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տարածքային կառավարման բնագավառը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության ապահովման և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։

Բարձր գնահատելով ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն կառույցներում հայ-ռուսական սերտ համագործակցությունը՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ ամրագրել է, որ այդ հարաբերությունների հետագա խորացումն ու աշխուժացումը դրական կազդի նաև տարածաշրջանային կայունության և տնտեսական ներուժի ամբողջական իրացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև այս շաբաթ Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ համաժողովը խթան կհանդիսանա արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով