Համայնքները սուբվենցիա ստանալու հայտեր կկարողանան ներկայացնել մինչև հունիսի 30-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարեց փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ համայնքների կողմից ընթացիկ տարում մշակվում և ներկայացվում են ծրագրային հայտեր, որոնք քննարկվում են սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում:

«Այդ գործընթացի վեջնաժամկետ է սահմանված ս. թ. մայիսի 30-ը: Սակայն, հաշվի առնելով, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համայնքներում նախատեսվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրային հայտերի մշակման գործընթացը, այդ թվում ծրագրերի նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքը դանդաղել է, և համայնքներում առկա են առաջնահերթ կարգով լուծման ենթակա տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային փաթեթները, անհրաժեշտություն է առաջանում սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչ հունիսի 30-ը»,- ասաց նախարարը:

Հայերեն

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր