Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին. B խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հադիպումը կայացավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Խաղի մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Եվրոպայի չեմպոնի Պորտուգալիան առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Մարոկկոյի դարպասը:Ռոնալդուն խփեց իր 4-րդ գոլն աշխարհի ընթացիկ առաջնությունում: Խփած գոլից հետո պորտուգալացիները հանդարտեցրին խաղը, իսկ Մարոկկո ամեն ինչ անում էր հետ բերելու համար կորցրածը:

Երկրորդ կեսի մեկնարկում Մարոկկոն առավել «սուր» էր գրոհում և սկսել էր լուրջ անհանգստացնել Պորտուգալիային: Վիճակագրությամբ Մարոկկոն քիչ ավելի առավելություն ուներ: Խաղակեսի վերջնամասում Պորտուգալիան հազվադեպ էր գրոհում և հիմնականում պաշտպավում էր: Ի վերջո երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին:

Պորտուգալիայի ազգային թիմը B խմբի վերջին խաղում կմրցի Իրանի հավաքականի հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին: Մարոկկոն նույն օրը ուժերը կչափի Իսպանիայի հետ:

Երկրորդ տուրից հետո Պորտուգալիան 4 միավորով դեռևս B խմբի առաջատարն է: Իսպանիան քիչ ավելի ուշ ուժերը կչափի Իրանի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ