Համացանցում հայտնվել Է մետրոյում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը տոնելու տեսագրությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է տեսահոլովակ, որը Մոսկվայի մետրոյում նկարահանվել Է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Եգիպտոսի հավաքականի հետ մրցախաղում Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերն արվել են հունիսի 19-ին ՌԴ մայրաքաղաքի գետնուղու Արբատսկո-Պոկրովսկայա գծի «Պլոշչադ Ռեւոլյուցիի» կայարանում: Դրանցում երեւում Է, թե ինչպես են բազմաթիվ ֆուտբոլասերներ միասին երգում, թռչկոտում եւ գրկախառնվում՝ տոնելով ռուսաստանցիների հաջողությունը 2018-ի աշխարհի առաջնությունում փլեյ-օֆ դուրս գալու ճանապարհին:
Ռուսաստանի եւ Եգիպտոսի հավաքականների հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում եւ ավարտվել 3:1 հաշվով հօգուտ ռուսաստանցիների: