Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին ընդունել է «Վորլդ Վիժն» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության հայաստանյան ծրագրերի տնօրենԺիրայր Էդիլյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել «Վորլդ Վիժն» կազմակերպությանը Հայաստանի տարբեր համայնքներում տեղական կարողությունների հզորացմանն ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համար։ Նախարարը կարևորել է երեխաների պաշտպանության և կրթության, հասանելի համայնքային սոցիալական ծառայությունների և մի շարք այլ բնագավառներում լայն աշխարհագրություն ունեցող ծրագրերի նշանակությունը համայնքային սոցիալական և տնտեսական ներուժի արդիականացման գործում՝ ընգծելով, որ օժանդակող ծրագրերն արդեն տվել են իրենց շոշափելի արդյունքները:

Ժիրայր Էդիլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ ՏԿԶ նախարարությունը «Վորլդ Վիժն»-ի համար առանցքային գործընկեր է։ Ժ. Էդիլյանը նախարարին է ներկայացրել Հայաստանի տարբեր մարզերում երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճի ու զարգացման, բժշկական ծառայությունների բարելավման, երեխաների պաշտպանության, կայուն եկամուտների ստեղծման, երիտասարդների կենսունակության բարձրացման ու հոգևոր արժեքների տարածման ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և հավելել, որ բոլոր ծրագրերի հիմքում ընկած է տեղական արժեշղթայի մանրամասն վերլուծությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի մեթոդաբանությանը, թիրախային խմբերի ընտրության առաջնահերթություններին, գործնականում արձանագրված ձեռքբերումներին և ակնկալվող վերջնարդյունքներին վերաբերվող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում