«Fitch Ratings»-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշները B+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներըB+ մակարդակում՝ «դրական» կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Fitch Ratings»-ի մամուլի հաղորդագրությունը, համաձայն որի, Հայաստանի վարկանիշը հավասարակշռում են վստահելի արժութային քաղաքականության շրջանակը, արտաքին դիսբալանսի կրճատումը, մեկ շնչի հաշվով եկամուտների ավելացումը, կառավարման ցուցանիշները՝ ընդդեմ բարձր բյուջետային դեֆիցիտի, որը տանում է պարտքի բեռի ավելացման, արտաքին պարտքի բարձր ցուցանիշն ու լարված հարաբերությունները հարևան երկրների հետ։

Վարկանիշային գործակալությունը շնորհել է Հայաստանին արտարժույթով և տեղական արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ, իսկ «երկրի առաստաղի» վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում:

Հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ չնայած քաղաքական անորոշության բարձր մակարդակին: «Սա արտացոլում է երկրի կողմից տնտեսական և քաղաքական ցնցումներին դիմակայելու կարողությունը: Գնաճային ճնշումները շարունակում են մնալ վերահսկողության ներքո: Մայիսի տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել է 1,6 տոկոս, որը բավական ցածր է Կենտրոնական բանկի թիրախից»,-ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

Նաև նշվել է այն մասին, որ կոնսոլիդացիոն գործընթացը միջնաժամկետում կնպաստի պետական պարտքի աստիճանական նվազմանն ու ընթացիկ հաշվի պակասուրդի մեղմացմանը:
Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին