«Ժառանգություն»-ն ակտիվ մասնակցելու է արտահերթ ընտրություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ժառանգություն» կուսակցությունն ակտիվ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` «Ժառանգություն»-ը միակ ուժն է, ով երբևէ իշխանություն չի եղել և մշտապես ներկայացել է նորարարական ծրագրերով:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափին՝ Մարտիրոսյանը ճիշտ համարեց, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց եթե առաջարկը չընդունվի, իրենք պատրաստ են միայնակ մասնակցելու: «Մենք բոլորս միտված ենք դեպի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին կլինի դաշինքային հարաբերությունը՝ շատ լավ, չի լինի` մենք պատրաստ ենք միայնակ մասնակցելու»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ առաջիկայում հանդես կգան ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված առաջարկություններով: «Ժառանգությունը 15 տարի անընդմեջ ընտրական գործընթացների մեջ է, և մենք գիտենք՝ ինչ է անհրաժեշտ փոփոխել ընտրական օրենսգրքում»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ գոնե այս ընտրություններին ընտրական մուտքի շեմը խորհրդարան պետք է իջեցվի: «Այս անգամ մենք ֆորսմաժորային իրավիճակում ենք գործելու և, հետևաբար, խորհրդարանում պետք է շատ այլ ուժեր լինեն` հասարակության ձայնը լսելի դարձնելու համար: «Կարևոր է, որ հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին հասնի նաև ինստիտուցիոնալ առումով»,-ընդգծեց բանախոսը:

Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում: Մասնավորապես, կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում