Դանիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին. C խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբում Պերուի ազգային ընտրանին մրցեց Դանիայի հավաքականի հետ, իսկ հանդիպումը կայացավ Սարանսկ քաղաքի կենտրոնական մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պերուի հավաքականը 36 տարվա դադարից հետո կրկին վերադարձավ աշխարհի առաջնություն: Հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը չօգտագործեցին իրենց տրված հնարավորությունները: Սակայն հետագայում Դանիան քիչ-քիչ առավելություն էր ստանում: Պերուի ֆուտբոլիստները մեծ աջակցություն էին ստանում երկրպագուների կողմից, ովքեր շատ-շատ էին մարզադաշտում:

Առաջին կեսի վերջնամասում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, սակայն նշանակված 11 մետրանոց հարվածը չիրացրեց Կուևան: Երկրորդ կեսի մեկնարկում վիճակագրությունը խոսում էլ Դանիայի առավելության մասին, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

Բայց Դանիան վերջապես օգտագործեց հերթական հնարավորություններից մեկը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Պոուլսենը՝ 0:1: Հանդիպման վերջին րոպեներին Պերուն հիմնականում պայքարում էր մրցակցի կիսադաշտում, բայց այդպես էլ չկարողացան խուսափել պարտությունից:

Դանիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով Ավստրալիայի հավաքականի հետ, իսկ Պերուն կխաղա Ֆրանսիայի դեմ: Առաջին տուրից հետո C խմբի առաջատարները Ֆրանսիայի և Դանիայի թիմերն են, որոնք ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունեն Ավստրալիան և Պերուն:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

Լուսանկարները՝ FIFA

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը