«ՆորՖոլկ»-ի գործառույթներն առաջիկայում կիրականացնի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «ՆորՖոլկՔոնսալթինգ» ընկերությունն այս պահին իր գործառույթները կատարում է Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ներկայում ընթանում է ընկերության լուծարային գործընթացը, որը կտևի երկու ամիս՝ պահպանելով օրենսդրության պահանջները: Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ «ՆորՖոլկ»-ի գործառույթները հետագայում կկատարի նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը: «Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա հավելեց, որ այս ընկերության ստեղծմամբ ցույց են տալիս, որ պետությունն իր վրա է վերցնում ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի կողմից ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը: «ՆորՖոլկ»-ի կամ դրա «իրավահաջորդի» ծառայություններից չեն օգտվելու հագուստ ներկրող բրենդային կամ խոշոր ընկերությունները: Այն միայն ֆիզիկական անձանց համար է, ովքեր վերավաճառողներ են: Մենք նրանց հարցն ենք կարգավորում»,-նշեց Դավիթ Անանյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա