Կառավարությունը մասնակիորեն հավանություն տվեց ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մասնակիորեն ընդունեց ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտա­կա­նու­թյու­նից ազատելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրա­կա­նացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբ­յեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտա­կա­նու­թյու­նից։

Զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ oրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքի վճարումն ուշացնելու դեպքում տույժը հանել, բայց նաև որպես երաշխիք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 50 հազար դրամ տուգանքը փոխարինել 100 հազարով: «Առաջարկում ենք, որ կառավարությունը մերժի այդ օրենքի փոփոխություններին հավանություն տալու նախագիծը: Դրա վերաբերյալ առկա են ֆինանսների և արդարադատության նախարարությունների եզրակացությունները: Գտնում ենք, որ մասնավոր դեպքերի համար իրավիճակային լուծումները, առաջարկներն անընդունելի են և պրակտիկ կիրառման ընթացքում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների: Առաջարկում ենք օրենքը թողնել անփոփոխ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ է ունեցել: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշեց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ նախագծով փորձ է արվում տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս:

Վարչապետն առաջարկեց առանց լուրջ պոտենցիալ վնասների լուծել միայն նշված խնդիրը. «Այս մասնակի խնդրի այլընտրանքն առաջարկեք»:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատեց, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով:

«Արձանագրենք, որ այսպիսի պրոբլեմ կա, և այդ պրոբլեմի լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր