ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացել է Իլհամ Ալիևի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է Հայաստանի վարչապետ Նիկել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք պարզապես ծանոթացանք։ Դա նույնպես տեղեկատվություն է, որ դուք պետք է իմանաք: Որևէ այլ խոսակցություն, բովանդակային շփում տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ամփոփեց նաև Մոսկվա կատարած այցը՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում այն: «Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա և մնում է ընդամենը այդ պոտենցիալն իրականացնել և հարաբերությունների զարգացման վրա աշխատել»,- ասաց նա։

Վարչապետը կարևորեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ այն արտահայտում էր այն ոգևորության մթնոլորտը, որ առկա է ՌԴ հայ համայնքի անդամների մոտ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:

Փաշինյանը խոսեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին: «Ռուսաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպումն էր, սա ճանաչողական հանդիպում էր, որն անցավ ջերմ մթնոլորտում: Մենք քննարկել ենք հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություն է հաստատված և փոխադարձ վստահության կարևոր մակարդակ կա, որը մենք անպայման կզարգացնենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հայերեն English Русский

Ռուսաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձին

Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ ընդհանուր գետերի օգտագործման կանոնների քննարկումը

Հայաստանի և Իրանի սահմանին երկու կողմերում նոր մաքսակետերի շինարարական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են. Խուդաթյան

Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10.4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել. Ավանեսյան

Ոչ մի բան չենք զիջել և չենք զիջելու․ Փաշինյանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Վարչապետը հերքել է նոր Սահմանադրության օրակարգն Ադրբեջանի պահանջով պայմանավորելու ընդդիմության պնդումը

Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ

Վարչապետը երկաթուղիների միացման անհրաժեշտությամբ է բացատրել Ադրբեջանի հետ ԹՐԻՓՓ-ի տեխնիկական համաձայնեցումները

Փարիզում ոստիկանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում՝ երկրում շարունակվող ցույցերի ֆոնին

Հայաստանը թակարդից հանել ենք. Փաշինյան