Տիգրան Ավինյանը վստահ է՝ Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս կառավարությունը պատրաստ է լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել հնչող քննադատություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումից հետո, որի ընթացքում ամերիկացի տնտեսագետ Ռանդալ Ֆիլերը խորհուրդ տվեց բաց լինել քննադատության առջև և խրախուսել դրանց առկայությունը: «Ես կարծում եմ՝ քննադատությունները պետք է միշտ լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել: Նախորդ իշխանությունների մեծագույն խնդիրներից էր, որ մարդիկ պատրաստ չէին լսելու քննադատությունը, ընդունել այն: Ես կարծում եմ՝ նոր իշխանությունները նոր քաղաքականություն են վարելու այս առումով»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետն ավելի վաղ իր ելույթում նշել էր, որ իրենց հիմնական նպատակը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չենք ունենալու»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան՝ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ դա հնարավոր կլինի՞, թե՞ մարդկանց գիտակցության վրա ազդելու մեխանիզմներ են հարկավոր՝ Տիգրան Ավինյանն ասաց. «մարդկանց գիտակցության վրա ազդելու բոլոր մեխանիզմներն արդեն իսկ գործի դրվելու են հեղափոխության ընթացքում: Ամենակարևոր բանը, որ պետք է արձանագրենք՝ սա նաև մշակութային հեղափոխություն է: Նույնիսկ այն մարդը, ով կփորձի ընտրակաշառք բաժանել, չեմ կարծում, որ մարդիկ նույն ձևով կարձագանքեն, ինչպես նախկինում: Ես համոզված եմ՝ մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ ամենը կանխելու»:

Պատասխանելով հարցին, թե «այս տարի, այնուամենայնիվ, կանցկացվեն ընտրություններ», փոխվարչապետն ասաց, որ այդ հարցերին դեռ կանդրադառնան:

Հայերեն

ՀՀ-ի նկատմամբ կիրառված սահմանափակումները ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ