Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երկրորդն է 6 տուրից հետո 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ում շարունակում է մնալ առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 6-րդ տուրից հետո Արոնյանը առաջատարների շարքում է: Լևոնը ոչ-ոքի է խաղացել Մամեդյարովի և Ուեսլի Սոի հետ, ինչպես նաև հաղթել Անիշ Գիրիին: Այժմ Արոնյանը 12 հնարավորից ունի 8 միավոր և ընթանում է երկրորդ տեղում: Առաջատարը 10 միավորով Ուեսլի Սոն է:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր և ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում