Հայաստանում քաղաքական հովանավորչության տակ գտնվող մենաշնորհներ չկան և չեն լինելու. Տիգրան Ավինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հովանավորչության տակ գտնվող մենաշնորհներ չկան և չեն լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Սերգեյ Բագրատյանն ընդգծեց, որ բազմաթիվ գործարարներ արտերկրից դիմում են իրենց մեկ պարզ հարցով՝ հասկանալու համար հայտարարված մենաշնորհների վերացումը իրականության մեջ գործո՞ւմ է, թե՞ չէ: «Մենք դեռ նախորդ կառավարությունների ժամանակ բազմիցս արձանագրել ենք, որ տնտեսության զարգացման հայեցակարգում կարևորագույն դեր ունի մենաշնորհների վերացումը: Հայտարարում եմ, որ հայտարարված մենաշնորհների վերացումը պրակտիկ իրականության մեջ պետք է ամրագրված լինի կառուցակարգերով: Շատ կարևոր եմ համարում, որ մեր հասարակությանն ու արտաքին աշխարհին ներդրումային ակնկալիքներ ապահովելու համար ստեղծենք հարթակներ, որտեղ պետք է հստակ նշվի որ ոլորտներում մենաշնորհների ինչ կարգավիճակ կա, այժմ 20 հազար ապրանքատեսակներից քանիսն են մենաշնորհներից ազատվել, ինչ իրավիճակ է տնտեսվարողների փոխհարաբերությունների մեջ: Հանձնառու լինելով կառավարության ծրագրի իրականացման համար, շատ կարևորելով, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ արձանագրենք, մտահոգ լինելով զարգացման տեմպերով՝ ունենք մեր առաջարկները: Կցանկանայի, որպեսզի ներկայացնեիք այս պահի իրավիճակը»,- ասաց Բագրատյանը:

Փոխվարչապետ տիգրան Ավինյանը նշեց, որ պատգամավորի բարձրացրած հարցի լուծման համար կա երկու հիմնական կոմպոնենտ՝ քաղաքական և ինստիտուցիոնալ: «Ես կարծում եմ, որ քաղաքական մասով որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է: Այսինքն, քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան և չեն լինելու: Ինստիտուցիոնալ մասով արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները: Դրանցից մեկն է, օրինակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն, կան նաև այլ մարմինները, որոնք արդեն իսկ սկսել են գործել և արդեն որոշակի արդյունքներ ցույց են տալիս: Այս աշխատանքը շարունակական է լինելու և մեծ հաճույքով կցանկանայի լսել ձեր առաջարկներն այս մասով»,- ընդգծեց Ավինյանը:

Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ կասկած չունի, որ այս առումով քաղաքական կամքն ապահովված է: «Առավել քան վստահ եմ, որ կառավարությունը, իր հավաքականության մեջ մեր ժողովրդի կամքն արտահայտելով, դա համարում է անշրջելի: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որ որևէ մեկ մարդու մոտ կասկած չլինի, որ ինքը խնդիրներ չի ունենալու սահմանին, այդ նպատակով մենք հարթակներ պետք է ստեղծենք և շատ կարևոր է, որ հանրային իրազեկման հնարավորությունները կառավարությունը տրամադրի: Ես կներկայացնեմ, առաջարկների փաթեթ, որի կիրառման դեպքում մենք շատ խնդիրներ կլուծենք»,- արձագանքեց Բագրատյանը:

Փոխվարչապետը վստահեցրեց, որ պատգամավորի առաջարկներն անպայման կդիտարկվեն և հավելեց, որ ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է կառավարության առաջնահերթությունը նաև մենաշնորհների դեմ պայքարում:

Հայերեն

Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածել

Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի ապակայունացման համար

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը