Հասարակական

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

1 րոպեի ընթերցում

 ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-նշեց Գալստյանը:

Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել են դատարան «Երևան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նիստի օրակարգը կցված չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում