Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում կրակոցների վերաբերյալ։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկվում էին միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: