Սպորտ

Գերմանիայի, Կոլումբիայի և Անգլիայի հավաքականներն արդեն Ռուսաստանում են 

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի, Կոլումբիայի և Անգլիայի հավաքականներն արդեն Ռուսաստանում են 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ մի քանի հավաքականներ ևս ժամանել են Ռուսաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին արդեն Խաղերի մայրաքաղաք Մոսկվայում է: Յոահիմ Լյովի սաները և ամբողջ մարզչական շտաբը կբնակվեն Նոր Մոսկվայում և կմարզվեն ԲԿՄԱ-ի մարզաբազայում:

Կազան են ժամանել Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստները: Նրանք ԱԱ-ի ընթացքում կմարզվեն նույն քաղաքի մարզաբազայում: Ռուսաստանում է նաև Անգլիայի ազգային ընտրանին, որը կբնակվի Սանկտ-Պետերբուրգի Ռեպինո գյուղում:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում