ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) Գործողությունների ծրագրի Միջգերատեսչական կոմիտեի նիստը, որի նպատակն էր ամփոփել և գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ապահովման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտների բարեփոխումներին ուղղված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալ հաջորդ փուլի՝ ուրվագծվող 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի առաջնահերթ ուղղություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկումներին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Գործողությունների ծրագրում ներառված նախագծերին մասնակցող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ԵԽ Քարտուղարությունում և ԵԽ Երևանի գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուներ:

Իր ելույթում Կարեն Նազարյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար նախատեսված Գործողությունների ծրագիրն էական դերակատարություն ունի երկրում ժողովրդավարության արմատավորման, հիմնարար ազատությունների երաշխավորման գործում։ ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց ԵԽ փորձագիտական և խորհրդատվական օժանդակությամբ իրագործվող ընդարձակ օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, դատաիրավական ոլորտում։

ԵԽ Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը, ողջունելով ծրագրի բաղադրիչների արդյունավետ կատարմանը միտված ՀՀ կառավարության քաղաքական կամքը, ընդգծեց, որ Գործողությունների ծրագիրն ուղղված է հասուն ժողովրդավարության փուլ թևակոխած Հայաստանի ապագային:

Հայկական կողմը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ներկայիս Գործողությունների ծրագիրն ավարտին հասնելու և հաջորդ՝ 2019-2022թ. քառամյա ծրագիրը ևս արդյունավետորեն իրագործելու ուղղությամբ:

Հայերեն

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները