Սուրեն Պապիկյանն ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Պապիկյանը ներկաներին հայտնել է, որ կարևորում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը՝ նշելով, որ նախարարության և ՔՀԿ-ների հորիզոնական փոխգործակցությունն աջակցում է քաղաքացիական գիտակցության բարձրացմանը և ժողովրդավարական արժեքների հետևողական ներդրմանը։

Իր խոսքում ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նախարարին է պատմել ծրագրի շրջանակներում տարածքային կառավարման և զարգացման ոլորտում մշակված քաղաքականության մասին, որով խթանվելու է ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածությունը տեղական աճի ռազմավարություններում և «խելացի համայնք» նախաձեռնություններում, կարևորվելու է տեղական տնտեսական զարգացման պլանների հաջող իրականացման և ՏԻՄ-երում հանրային կառավարման բարեփոխումների բարելավման, մշտադիտարկման և ջատագովության անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ինտենսիվ հանդիպումներ և հասցեական քննարկումներ իրականացնել ծրագրի առանձին բաղադրիչների վերաբերյալ։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով