Արցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու. Էդուարդ Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարողանում է ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 12-ին Պանթեոնում, Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝իրենք երբեք անձնական վիրավորանքների դաշտ չեն մտնում և անձնական պայքար չեն մղում: «Արցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու, որովհետև դա է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը: Դա է մեզ պատգամել Անդրանիկ Մարգարյանը՝ սիրել Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ընդդիմություն լինես, թե իշխանություն, դու պարտավոր ես ծառայել քո հայրենիքին, ինչը և իրենք փորձելու են անել:

ՀՀԿ խոսնակը չբացառեց, որ թերություններ ևս կլինեն, բայց հավելեց, որ թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: «Ամենակարևորն այն է, որ գլխավոր հարցերում մենք պետք է լինենք միասնական: Մեզ որևէ մեկը անկախ Հայաստան չի նվիրել, մեր պապերը, մեր ծնողները, այսօր մեր երիտասարդները ամեն օր պայքարում են անկախ Հայաստանի համար»,-հավելեց նա:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան