Հասարակական

Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, հունիսի 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության կայք, օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 14-17-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 13-ին անձրևի հավանականությունը փոքր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում