Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի եւ հետագա անելիքների մասին:

Անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություներին, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է կենտրոնի գործունեությամբ, եւ «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա: Այն նաեւ լավ օրինակ է, թե ինչպես սփյուռքում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, իրենց գաղափարները, պրոֆեսիոնալիզմը հայրենիքի հետ կիսելով, կարող են ստեղծել հետաքրքիր մի լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում