Հասարակական

Ոստիկանությունն այլևս չի օգտագործելու լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների նկատմամբ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն այլևս չի օգտագործելու լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների նկատմամբ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ պատգմավորն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, թե ոստիկանապետի հետ երկար քննարկումներից հետո եկել են համաձայնության, որ ՀՀ ոստիկանությունը այլևս չի օգտագործելու խաղաղ ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ:

«Ես հանդիպում եմ ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և երկար քննարկումներից հետո եկել ենք համաձայնության, ըստ որի լուսաձայնային նռնակները Ոստիկանության կողմից այլևս չեն օգտագործվելու խաղաղ ցուցարարների ուղղությամբ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով` նախկինում օգտագործված լուսաձայնային նռնակները զգալի մարմնական վնասվածքներ են պատճառել ցուցարարներին և նույնիսկ հաշմանդամության պատճառ հանդիսացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում