Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել Fly Emirates-ի գովազդային հոլովակում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել Fly Emirates-ի գովազդային հոլովակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Fly Emirates հայտնի ավիաընկերության գովազդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գովազդային հոլովակը տարածել է «Արսենալ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Գովազդում նկարահանվել են նաև «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքս Իվոբին և Հեկտոր Բելերինը:

Fly Emirates ընկերությունը «Արսենալ»-ի տիտղոսային հովանավորն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում