Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա պաշտպանի է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական «Պորտու»-ի պաշտպան Դիոգու Դալոտը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում:

Բրիտանական լրատվամիջոցները մինչ տրանսֆերը գրում էին, որ մանչեսթերյան ակումբը 19-ամյա խաղացողի տեղափոխության համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում