Բրիտանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 6-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,նախարար Մինասյանը ողջունել է հյուրերին, նշել նման ներկայացուցչական պատվիրակության այցի կարևորությունը Հայաստանի համար։ Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք ուղղություններով Արծվիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության և օժանդակության հնարավորությանը։

Պատվիրակության ղեկավար Մարկ Փրիթչարդը շնորհավորել է նախարարին կառավարությունում աշխատանքը շարունակելու կապակցությամբ և հայտնել համագործակցության պատրաստակամությունն ու բրիտանացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, աուդիտորական, քաղաքաշինության, ներդրումների, վերականգվող էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության շուրջ։

Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված գործակցության կարևորությունը, խոսել տնտեսական գործունեության ազատականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արվող քայլերի մասին, հույս հայտնելով, որ բրիտանացի գործարարների այցը արդյունավետ կլինի և գործարար նոր հարաբերությունների հիմք կհանդիսանա։

Հայերեն

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը