Սուրեն Պապիկյանը կարևորել է սահմանամերձ բնակավայրերում ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը` կոմիտեի ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինի ղեկավարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, պատվիրակության կազմում են եղել ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրերի համակարգող Մարգարիտա Վասիլիաուսկայտեն և առողջապահական ծրագրերի պատասխանատու Գեղամ Պետրոսյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանում ինչպես ղարաբաղյան հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր սահմանամերձ բնակավայրերում ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությունը՝ միտված պատերազմից տուժած անձանց օգնության տրամադրմանը, տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը: «Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, անհետ կորածների վերադարձի ու հակամարտող կողմերում մարդասիրական իրավունքի պահպանման բնագավառում ԿԽՄԿ-ի դերակատարումը շատ էական է և նման խնդիրների լուծումն առանց այդ աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել»,-ասել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Տավուշի մարզում սահմանամերձ բնակավայրերում կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի համար:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ ԿԽՄԿ ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և ընդունելության համար։ Դադբինը կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հետագա համագործակցությունը` շեշտելով, որ ԿԽՄԿ-ի համար նախարարությունը կարևոր գործընկեր է հանդիսանում:

Հանդիպմանը պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են, մասնավորապես, ԿԽՄԿ-ի կողմից Տավուշի մարզում բնակավայրերի անվտանգության բարձրացմանն ուղղված իրականացվող պաշտպանական ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորված համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

2011 թվականից ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է Հայաստանի տեղական իշխանությունների հետ՝ իրականացնելով զանազան ծրագրեր հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով տեղակայված համայնքներում: ԿԽՄԿ-ն օգնում է սահմանամերձ համայնքներին բարելավել ջրի քանակը, որակը, ապահովում է հասանելիությունը բնակիչների համար՝ վերանորոգելով ենթակառուցվածքները, օգնում է գյուղերի բնակիչներին գտնել եկամուտի այլընտրանքային հնարավորություններ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով