Արցախյան ազատամարտի մասնակից, գրող Սամվել Շահմուրադյանի հիշատակը նշանավորվեց գեղեցիկ ցերեկույթով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանի հիշատակին նվիրված ցերեկույթին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ երբ Շահմուրադյանն ընդունվել է «Литературная Армения» ամսագրի խմբագրություն, շատ երիտասարդ է եղել և անծանոթ անուն գրական շրջանակում: «Մի քանի տարում իր թարգմանություններով, գրական կյանքին իր մասնակցությամբ և լուրջ, կարևոր հարցերում խորամուխ լինելով` ապացուցեց, որ մեր գրական դաշտ է եկել նպատակասլաց, ազնիվ և հրաշալի երիտասարդ»,-ընդգծեց Միլիտոնյանը:

Ցերեկույթը տեղի ունեցավ հունիսի 5-ին Հայաստանի գրողների միությունում:

«1988-ի Սումգայիթի արյունալի իրադարձություններից հետո Շահմուրադյանը ձեռնամուխ եղավ այդ ոճիրը գործած անձանց գտնելուն, նրանց դատապարտելուն: Ե’վ Հայաստանում, և’ Մոսկվայում դատավարությունների մասնակցելով` նա հոդվածներ էր գրում և մեր գրողների միության սենյակներից մեկը, որը Շահմուրադյանի անունն է կրում, դարձել էր այդ նյութերի հավաքման աշխատատեղը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Միլիտոնյանն ու հավելեց, որ Շահմուրադյանն այդ խնդրի արծարծման դրոշակակիրն էր:

ՀՀ պետական և ռազմական գործիչ Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ Սամվել Շահմուրադյանն իդեալական հրապարակախոս և գրող էր: «Նա Ղարաբաղյան շարժման առաջին շարքերում էր և շատ ձեռնարկումների հեղինակ էր: Նա ոչ միայն հրաշալի տիրապետում էր իրադրությանը և գիտեր ճանապարհները, որոնցով մենք պետք է անցնեինք, այլև որպես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր օրինակ էր բոլորի համար»,-շեշտեց նա:

Պետրոսյանը նշեց, որ իրենք զենք են վերցրել այն ժամանակ, երբ գրչով այլևս հնարավոր չէր որևէ բան անել: «Շահմուրադյանն այդ պատեհ առիթով զենք վերցրեց և գրեթե բոլոր ճակատներում լուսաբանեց իրադարձությունները»,-ընդգծեց ռազմական գործիչը և փաստեց, որ Շահմուրադյանը մինչև վերջին փամփուշտը իր օրագիրը մի կողմ չի դրել և դրանում շատ հետաքրքիր մանրամասներ է գրել»,-պատմեց ռազմական գործիչը:

Միջոցառումը իրականացվեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության աջակցությամբ:

Սամվել Շահմուրադյանը ծնվել է Երևանում: 1980 թվականին ավարտել էԵրևանի պետական համալսարանը: 1972–1974 թվականներին ծառայել էԽՍՀՄԶՈՒ-ում։ 1980–1990 թվականներին աշխատել է «Литературная Армения» ռուսական ամսագրում։ Եղել է ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Սամվել ՇահմուրադյանըՂարաբաղյան շարժմանև պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտելՍումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնություններըԱդրբեջանիհայաբնակ շրջաններում։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում։ «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել էՄարտակերտիշրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը