Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 4-ին Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացնելով նորանշանակ մարզպետին և շնորհակալություն հայտնելով նախորդ մարզպետին կատարած աշխատանքի համար` նախարար Պապիկյանը կարևորել է ներկաների դերակատարությունը պետության հետագա զարգացման գործում` ընդգծելով համայնք, մարզպետարան, կառավարություն կապի նշանակությունը, միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում առանցքային է իշխանության անցնցում փոխանցումը։

Անդրադարձ կատարելով ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ նախարարը նշել է. «Ունենալով իրավունքներ՝ մենք պետք հիշենք նաև, որ ունենք պարտականություններ մեր քաղաքացիների, մեր համայնքների բնակիչների առջև: Ձեր թափանցիկ գործունեությունը պետք է դառնա վաղվա Հայաստանի ամուր հիմքը»։ Նա հորդորել է համայնքներում ավելի հասանելի դարձնել կատարված աշխատանքների, սեփական եկամուտների հավաքագրման, գնումների, որոշումների կայացման գործընթացները:

Նախարարը տեղեկացրել է համայնքների օտարվող հողերի առցանց հարթակի ստեղծման նախաձեռնության մասին, ըստ որի՝ տարվա ընթացքում օտարման ենթական համայնքային հողերի և անշարժ գույքի մասին ամբողջ տեղեկատվությունն առցանց հասանելի կլինի: Սրանով կբացառվեն տարվա ընթացքում օտարման մասին ավագանու կողմից ընդունվող կամայական որոշումները, ինչպես նաև կհեշտացվեն այս կամ այն համայնքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների կողմից տեղեկատվություն ստանալու գործընթացները:

Նախարար Պապիկյանը ընդգծել է նաև մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու անհրաժեշտությունը` ներդրում կատարելու ցանկություն ունեցողներին գործնական առաջարկների փաթեթներ ներկայացնելու նպատակով, և շեշտել, որ առաջիկայում յուրաքանչյուր մարզ առնվազն 10 ծրագիր պետք է ներկայացնի նախարարություն: Նախարարը հորդորել է ներկաներին իրենց գործունեության առանցքը դարձնել ՀՀ սահմանադրությունը և օրենքի գերակայությունը և հաստատակամորեն առաջնորդվել պետական շահի գերակայության գիտակցումով։

Նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի հնարավորը` մարզի համաչափ զարգացման, իր առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով