Մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդին դանակահարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում աղմկելու համար դիտողություն անելու հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն մի շարք անձանց մասնակցությամբ: Վիճաբանության ժամանակ նույն շենքի 22-ամյա բնակիչն իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 1993թ. ծնված երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանը մանկավարժների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՎԿԱԿ-ից հորդորում են չօգտագործել համը, հոտն ու գույնը փոխած ջուր

Միխայիլ Գալուզին ու Գուրգեն Արսենյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարները

ԵՄ-ն հաստատել է բարեփոխումների համար Ուկրաինային մոտ 3 միլիարդ եվրոյի հատկացումը

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

Հաղորդակցության ամենաարժեքավոր արժույթը վստահությունն է. Տաթևիկ Սիմոնյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներն ապամոնտաժվել են

Կյանքից հեռացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը