Արցախ

Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ Արցախի ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ Արցախի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 3-ին կապ է հաստել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերին վերաբերող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի առնչությամբ:

Արցախի նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տիրող իրավիճակն ու դրա դրդապատճառները: Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախագահին եւ ժողովրդին:

«Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի դիմագրաված ներկա մարտահրավերները՝ վստահաբար մեր ժողովրդի սիրելի զավակներն ու Արցախի իշխանությունը, փոխադարձ հասկացողությամբ, պիտի առաջնորդվեն խոհեմությամբ ու զգոնությամբ՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումից, որ կարող է վնասել Արցախի անվտանգությանը»,-ասել է Վեհափառը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում